կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-10 21:19
Աշխարհ

Պորոշենկոն վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրություններում

Պորոշենկոն վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրություններում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի վրա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը անցկացվեց մարտի 31-ին: Երկրորդ փուլը անց  է կացվելու ապրիլի21-ին, երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Պորոշենկոն և շոումեն Զելինսկին:

«Ես վստահաբար հավատում եմ իմ հաղթանակին: Ես ունակ եմ ընդունելու իմ սխալները, չի սխալվում նա, ով ոչիչ չի անում: Ես ունակ եմ փոխվել, որովհետև եթե հարցնեն` ինչ է փոխվել երկրում վերջին 5 տարիների ընթացքում, ապա կասեմ, որ ամենից շատ փոխվել եմ ինքս»,- ասել է Պորոշենկոն` հավելելով, որ իր կառավարման տարիներին երկիրը դարձել է ավելի ուժեղ:Հաջորդ հինգ տարում, եթե հաղթի, կաշխատի ուկրաինացիների բարեկեցության բարելավման ուղղությամբ: