կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-04 16:56
Հասարակություն

Կառավարությունը բանակից տարկետում է տվել 4 քաղաքացու

Կառավարությունը բանակից տարկետում է տվել 4 քաղաքացու

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` 4 անձի տարկետում է տրամադրվել: «Առաջարկում ենք 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երաժիշտ Տիգրան Պետրոսյանին, բալետի արտիստ Մուշեղ Ավետիսյանին, երգիչ Գագիկ Վարդանյանին, նկարիչ Միսակ Հարթենյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը»,- կառավարության նիստում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։