կարևոր
9154 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-28 17:31
Քաղաքական

Պետությունը վրացական համարանիշներով մեքենա վարողներին կանգնեցնում է փաստի առաջ

Կառավարությունը նախատեսում է օրենք ընդունել, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը:

Եթե նախկինում մուծումն արվում էր մեքենայի մաքսազերծման 2 տոկոսի չափով՝ հաշվի առնելով մեքենայի շարժիչի ծավալն ու տարեթիվը, որը  դեկտեմբերից դարձավ 4 տոկոս, հիմա նախատեսում են օրենք մտցնել, որով քաղաքացին պետք է վճարի ամբողջ մեքենայի մաքսատուրքը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս մեքենաների վարորդները դիմել են իրենց ու խնդրել զբաղվել այդ հարցով, քանի որ ստիպված են լինելու մեքենաները հետ տանել Վրաստան և այնտեղ մատչելի գնով վաճառլ, որպեսզի այդ մեքենայից ազատվեն։ «Մեծ վնասներ են կրելու»,- շեշտում է պատգամավորը։

«Այդ օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո նաեւ կարող է խնդիրներ առաջանալ վրացական կողմի հետ, որովհետեւ Վրաստանիք քաղաքացիները այտեղ կարող են ՀՀ պետհամարանիշներով մեքենաները մեկ տարի շարունակ շահագործել առանց խնդրի»,- ասում է պատգամավորն ու ընդգծում՝ հնարավոր է Վրաստանը համարժեք պատասխան տա հայկական կողմին և նույն սահմանափակումները կիրառի։

Գառնիկ Դանիելյանի գնահատմամբ՝ սա մարդկանց գրպանը մտնելու եւ նրանց վիճակը բարդացնելու հերթական ձևն է։ «Հազարավոր քաղաքացիներ, օգտվելով նրանից, որ պետությունը հնարավորություն է տվել օգտվել օրենքից և մեքենաներ բերել, նորից օրենք են փոխում։ Պահի տակ որոշումներ են կայացնում, հետո այդ որոշումները 360 աստիճանի տակ փոխում են ու մարդկանց կանգնեցնում փաստի առաջ»