Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած երեք զինծառայողի և մեկ վիրավորի դեպքին: Նա նշեց, որ ծառայողական քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները:
Հարցին` արդյո՞ք մահացած զինծառայողների ընտանիքները կդառնան «1000 դրամների» հիմնադրամի շահառուներ, փոխնախարարը պատասխանեց. «Ծառայողական քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները։ Ամեն ինչն էլ ունի իր լուծումներն ու մեխանիզմները։ Ցավոք, առաջնագծում լինում են նաև նմանատիպ երևույթներ։ Պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ, հետո արդեն պարզ կլինի՝ արդյո՞ք որևէ մեկի մեղքով է եղել, թե՞ անզգուշության հետևանք է»։
Հարցին էլ` ի՞նչ իրավիճակ է տիրում սահմանին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման օրերին, Զաքարյանը պատասխանեց. «Սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին միշտ է եղել։ Այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում»։