|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ադրբեջանի կողմից բռնազավթված Ակնա (Աղդամ) այցելած ադրբեջանական ընտանիքի անդամները պայթել են ականի վրա: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ականի վրա պայթել են նաև ադրբեջանցիները, որոնք օգնության էին գնացել վիրավորներին:
«Ամեն տեղ, որտեղ քայլում ես, ականներ կան, ականներ: Մենք ուզում էինք օգնել վիրավորներին, բայց ականի վրա նույնպես պայթեցինք», - trend.az-ին ասել է պայթյունից տուժած Բահրուզա Աբդուլովը:
Նա մյուս ադրբեջանցիներին կոչ է արել զերծ մնալ Արցախից զավթած տարածքներ այցելելուց: Նշենք, որ այդ տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել են տասնյակ ադրբեջանցիներ՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձինք: