|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ասածը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչների գտնվելու մասին` հայտարարելով, որ Կրեմլում ուշադիր ծանոթանում են պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ի հետ զրույցում Ասադը հայտարարել էր, որ Սիրիայից գրոհայիններին տեղափոխում են Ղարաբաղ, ու Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ՝ նա հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանն է Ղարաբաղում հակամարտության նոր գալարի գլխավոր նախաձեռնողը։
«Մենք ուշադիր ծանոթանում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին։