Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, և խուզարկություն է սկսվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Սյունիքից գործիչների նկատմամբ իշխանություններ գործադրած բռնաճնշումների պատճառը սյունեցիների հակաիշխանական դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ սյունյաց քաղաքական գործիչների մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդ «Հայաստան» դաշինքին մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի բաժնետերերի փոքր մասը (75 տոկոսը պատկանում է գերմանական «CRONIMET» ընկերությանը) ընդգծված հակաիշխանական դիրքորոշում ունի, նույնպես ենթարկվել է իշխանությունների բռնաճնշումներին։
«Տարօրինակ զուգադիպությամբ», բացի ՀՀ իշխանություններից, կոմբինատի դեմ է պայքարում նաև Ադրբեջանը։
Այսպես՝ այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները բողոքել են այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգին գերմանական «CRONIMET» ընկերության դեմ: Ըստ նրանց՝ Հայաստանի լեռնահանքային ոլորտում աշխատող ընկերությունը չի պահպանում բնապահպանական պահանջները՝ այդպիսով «սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի շրջանների համար» (իրականում՝ Արցախի Կովսական և Քաշունիք շրջաններ):
Ադրբեջանցիները, որոնք գործում են իշխանությունների ակնհայտ ուղղորդմամբ, բողոքում են, թե հանքի թափոնները թափվում են Ողջի գետը։ Նրանք գերմանական կողմին խնդրում են միջոցներ ձեռնարկել «CRONIMET»-ի դեմ և «զգուշացնում են, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա բողոքներ կներկայացվեն միջազգային դատարաններ»:
Ավելի վաղ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես անդրադարձել էր իրավիճակին:
Ա. Եղիազարյան