Անուրանալի է ՀՅԴ-ի դերն ու առաքելությունը հայապահպանության գործում։ Իր ողջ գործունեության ընթացքում ՀՅԴ-ն հայ ազգին տվել ու շարունակում է տալ իսկական նվիրյալների, ովքեր ոչ միայն խոսքով, այլև գործով են ապացուցել, որ մեկ վայրկյան անգամ չեն մտածի՝ սեփական կյանքը հանուն Հայրենիքի զոհաբերելու համար։ Այդպիսի ՀՅԴ-ականների անունները թվելու համար մի ողջ օրը չի բավականացնի։ Լիզբոն 5-ից մինչև 44-օրյա պատերազմի սուրբ նահատակներով, ՀՅԴ-ն ամրագրել է իրավունքը՝ իր ուսերի վրա կրելու պետականության ու ազգապահպանության ծանր գործը։ Շնորհավորում եմ դաշնակցական ընկերներիս, մտերիմներիս ու բարեկամներիս։ Լիահույս եմ, որ ՀՅԴ-ն դեռ իր խոսքը կասի։
ՀՅԴ-ն միշտ էլ իսկական նվիրյալ հայի կերտման դարբնոց է եղել թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում։ Շնորհակալություն և շնորհավոր 131-ամյակ։