|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տալիս երկրում մահապատժի վերացմանը և կարևոր առաջընթաց է համարում նախօրեին հայտարարված մորատորիումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաղորդում է CBS News-ը:
Նա հիշեցրել է, որ պետության ղեկավարը նույնիսկ իր նախընտրական արշավի ընթացքում հասկացրել է, որ ցանկանում է դադարեցնել մահապատիժները:
«Նա ուրախ է տեսնել, որ գլխավոր դատախազը քայլեր է կատարում դեպի առաջ»,- ասել է Փսակին:
Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը նախօրեին մորատորիում սահմանեց ամերիկյան օրենսդրության դաշնային մակարդակում կատարվող մահապատիժների նկատմամբ: