|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որը, ըստ նախնական արդյունքների, հաղթել է նախագահական ընտրություններում, մտադիր է, մինչ իշխանության գալը, երկրում կազմակերպել դիմակ կրելու համազգային ռեժիմ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ այդ աղբյուրների՝ պաշտոնյան նախատեսում է դրան հասնել՝ աշխատելով նահանգապետերի հետ, իսկ եթե նրանք հրաժարվեն՝ առանձին շրջանների ղեկավարների հետ։
Բայդենը կարող է բախվել նույն դժվարություններին, ինչ Թրամփը։ ԱՄՆ-ում նահանգների և շրջանների մակարդակով տեղական իշխանությունները հաճախ իրականացնում են կորոնավիրուսի դեմ պայքարի սեփական միջոցառումներ՝ հաշվի չառնելով դաշնային իշխանությունների խորհուրդները։ Տեղական իշխանության մարմիններին Վաշինգտոնը հարկադրել չի կարող։
ԱՄՆ-ը հիվանդացության և մահացության մակարդակով մնում է աշխարհում առաջատար։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9․8 մլն դեպք, որից 237 հազարը՝ մահվան ելքով։