կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-26 10:42
Քաղաքական

Փուչ ու իրական արժեքների մասին

Փուչ ու իրական արժեքների մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«• Դեռ նախասովետական դարաշրջանում հայկական մշակույթում եղել է սնափառության շունչը։ Ցավոք, դա մի յուրատեսակ հարմարվողական մեխանիզմ էր, որ թույլ էր տալիս հայերին պահպանելու ինքնությունը և գոյատևելու այլադավան և այլացեղ միջավայրում։ Զրկված զինական և քաղաքական գերազանցությունից՝ հայերն իրենց հոգևոր աշխարհի ներսում էին կառուցարկում պատկերներ, որոնցով գերազանցում էին շրջապատին՝ խուսափելով նրանց հետ ձուլվելուց։ Սա հավասարապես գործում էր ինչպես գաղթաշխարհում, այնպես էլ հայրենիքի տարբեր վայրերում, որտեղ հայերը նույնպես մինչև 20-րդ դար ապրում էին Հայաստանը զավթած թշնամիների օվկիանոսի օազիսներում։
 
• Սովետական հետպատերազմյան շրջանի մշակույթն է՛լ ավելի ուժեղացրեց այդ բարդույթը, քանզի Սովետն ինքը կերպավորում էր մի մեծ բարդութավորված աշխարհ, որն անվերջ սնապարծ մրցակության մեջ էր արևմտյան ախոյանի դեմ։ Այս է պատճառը, որ հայկական տեքստաբանական և բանահյուսական խոսույթում հաճախ արմատավորվել են անարժեք նարատիվներ՝ դրանով ստվերելով ավելի արժեքավոր երևույթները։
 
• Օրինակ՝ հայերս սիրում ենք կրկնել, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն։ Մինչդեռ ընդհանրապես մոռացության է մատնված և տեքստերից դուրս թողնված Եվսեբիոս Կեսարացու հաղորդած եզակի վկայությունը*, որ հայերս առաջինն ենք, որ քրիստոնեության համար պետականորեն պատերազմ ենք վարել, այն էլ՝ Հռոմի կայսր Մաքսիմինուս Բ Դայայի դեմ, այն էլ՝ հաղթական, այն էլ՝ այնպիսի հաղթությամբ, որից հետո՝ 313 թ․-ին, հաջորդ կայսր Կոստանդիանոս Ա-ն արձակել է Միլանի հրովարտակը՝ արտոնելով քրիստոնեության դավանումը։
 
• Փաստորեն, առաջինը լինելու սնափառ մոլուցքը բարձր է դասվել այդ առաջնայնությունը զենքով պաշտպանելու պատրաստակամությունից։ Միգուցե օրինաչափ է, որ Աղդամն էլ էինք գոյացման օրվանից առաջինը մենք գրավել, բայց պաշտպանել չկարողացանք։ Իսկ լուսանկարում սբ Պետրոս առաքյալի (Գոմոց) վանքն է Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Սանասունք գավառում, որը նույնպես պաշտպանել չենք կարողացել…
 
* Եւսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վենետիկ, 1877, էջք 688-689»։