Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հայաստան ապրանք ներկրող գործարարների զգալի մասը շտապում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսազերծումն ու պահանջվող այլ գործարքներն արագ ավարտել՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանում կարող են քաղաքական փոփոխություններ լինել, ու մաքսազերծման գործընթացը վերադառնա իր հին մեթոդներին:
Մեզ հետ զրույցում Արարատյան մաքսատան հաճախորդներից մեկը, ով զբաղվում էր էլեկտրատեխնիկայի ներմուծումով, նշեց, որ չնայած այս իշխանությունների բազմաթիվ ձախողումների ու Արցախի հարցում մեր պարտությանը՝ այնուամենայնիվ երեք տարի է, ինչ պակասել կամ դադարել են «լեւի» գումարները, զարտուղի ճանապարհով մաքսազերծումները ու, այսպես կոչված, իբր թե Արցախի համար պահվող գումարների գանձումը:
Գործարարը նշեց նաեւ, որ իրականում անհատը նույն չափի գումար է դուրս տալիս, բայց գիտենք, որ այն հաստատ գնում է պետական բյուջե: «Մենք ո՛չ նիկոլական ենք, ո՛չ քոչարյանական, բայց ճիշտը ասելը շանտղություն չէ, հիմա մարդիկ նորմալ, արագ ու առանց խնդիրներ սարքելու իրենց գործն են անում, իսկ եթե բան փոխվեց, ու էլի անցան հին մեթոդների, երկրից գնալը կփրկի մեզ»,- նշեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։