կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 10:10
Տնտեսական

Երկու ամիսների ընթացքում ՀՀ-ից Բելառուս և Ղազախստան ապրանք չի արտահանվել. «Ժողովուրդ»

Երկու ամիսների ընթացքում ՀՀ-ից Բելառուս և Ղազախստան ապրանք չի արտահանվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից բոլոր ուղղություններով արտահանումը կտրուկ նվազել է: Մեր երկրից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 85,4%-ով՝ մոտ 49 միլիոն դոլարից դառնալով 7 միլիոնից մի փոքր ավել:

 

Ուշագրավ է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել դեպի Ռուսաստան: Անցած տարվա 40 մլն 135 հազար դոլարի փոխարեն այս տարի Ռուսաստան է ուղարկվել ընդամենը 533 հազար դոլարի ապրանք: Իսկ, ահա, Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկու երկրներ՝ Բելառուս և Ղազախստան, ընդհանրապես ապրանք չի արտահանվել ՀՀ-ից: Ի դեպ, 21,8 տոկոսով նվազել է նաև դեպի Եվրոպական միության անդամ երկրներ արտահանումը: Փոխարենը դեպի, այսպես կոչված, «այլ երկրներ» արտահանումը աճել 13,8 տոկոսով: Խոսքը վերաբերում է հիմնականում դեպի Չինաստան արտահանումներին: Հավելենք, որ ՀՀ-ից դեպի նշված երկիր հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։