կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 10:15
Տնտեսական

Կարագի գնի բարձրացման հետևանքով ներկրողները հայտնվել են փաստի առջև. «Ժողովուրդ»

Կարագի գնի բարձրացման հետևանքով ներկրողները հայտնվել են փաստի առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարագի գնի բարձրացման հետեւանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ:

Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, եւ ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով:

Մինչ այդ, նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եվ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետեւանքները զգացվում են ամիսներ անց:

Պատահական չէ, որ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, բայց Հայաստանում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: