կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 12:25
Քաղաքական

«Դուք ադրբեջանի ապրանք եք, ա՛յ Տիկո»․ քաղաքացիների արձագանքը Ավինյանի՝ ընտրությունների մասին գրառմանը

«Դուք ադրբեջանի ապրանք եք, ա՛յ Տիկո»․ քաղաքացիների արձագանքը Ավինյանի՝ ընտրությունների մասին գրառմանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին անխնա քննադատում, անիծում, անպատվում եւ հայհոյում են։ Ավինյանի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին ֆեյսբուքյան գրառման տակ վիրավորանքների պակաս չկա։ Տպավորություն է, որ լուտանքներն ու հայհոյանքներն այս իշխանության ներկայացուցիչներին հաճույք են պատճառում։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ փոխվարչապետ Ավինյանը գրում է․ «Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում, երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին: Հեղափոխության հաջորդ նվաճումը, հետևաբար, պիտի լինի հունիսի 20-ի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ժողովրդավարական սկզբունքներին եւ ոգուն համապատասխան»։

Ի պատասխան նրա այս գրառմանը՝ ֆեյսբուքյան օգտատերերը, շատ դեպքերում՝ հասարակական եւ քաղաքական գործիչներ, գրում են․

 -Նվաճումը ձեր` Արցախը հանձնելն էր, բռնագրավյալ Շուշին ու Հադրութը։ Դեռ երես ունե՞ք խոսելու։ (Գեղամ Մանուկյան)

 -Լրագրողին սրճարանում ծեծելն էլ ա ձեր հեղափոխության լավագույն նվաճումներից, չէ՞։ Դե, որ երկիրը նվեր տվեցիք թուրքին, դրա մասին ասելու բան չկա, դուք ի՞նչ եք հասկանում` հայրենիքն ինչ ա։ (Աղվան Ասոյան)

-Ի՞նչ նվաճման մասին եք խոսում։ Վերջակետ դրեցիք հայկական պետականությանը։ (Միքայել Ոսկանյան)

-2018թ. ձեր հեղափոխությունը աղետ բերեց ժողովրդին: Հազարավոր ընտանիքներ կորցրեցին իրենց զավակներին, հայրենիքի մի մասը թշնամու հանձնեցիք, պատկերացնում եմ՝ երկրորդ «նվաճման» դեպքում ինչ կլինի, չի բացառվում, որ կդրվի Հայաստանի լինել չլինելու հարցը:  (Իսկուհի Ավանեսյան)

-Ոնց ձեզ բերել ենք, նենց էլ կհեռացնենք։ Ես դեմ եմ ընտրություններին։ Ձեր թայֆի տեղը միայն բանտում է։ Մի ամբողջ սերունդ վերացրեցիք, չենք ներելու։  (Սոնա Սեդրակյան)

-Տիգրա'ն Ավինյան, նվաճում կլիներ, եթե բոլոր ոլորտների կառավարումը տապալած եւ խայտառակ պարտություն գրանցած ձեր իշխանությունը կկազմակերպեր արդար ընտրություն՝ առանց սեփական մասնակցության: Հակառակ պարագաjում անիմաստ է ընտրության կազմակերպումը, պարզապես շարունակեք ավերել երկիրը: (Հայկ Սարգսյան)

-Դուք «նվաճեցիք» Հայաստանը ու մաս-մաս ծախեցիք՝ կոտորելով երիտասարդությանը։ Էս է ձեր նվաճումը, դուք` բարբարոս ցեղերի հետնորդնե'ր, ձեզ սատկացնելն էլ քիչ է։  (Էմ Բեգիրյան)

-Դե դուք բազում նվաճումներ ունեք ։ Դեռ սերնդեսերունդ՝ եթե լինենք որպես Էթնիկ միավոր, պատմելու ենք ձեր նվաճումները։ Գրքեր կգրվեն՝ հայոց պատմության (եթե ձեր նմանները թողեն էդ առարկան). Դուք իրոք մեծ նվաճում ունեցաք՝ ազգս հավատաց ձեզ, դուք կործանեցիք ամեն ինչ՝ հավատ, սեր, վստահություն։ Կոտորեցիք մի քանի սերունդ, էսքան էրեխի անհեր թողեցիք, էսքան ժողովուրդ տնավեր բնավեր սարքեցիք, Արցախ ծախեցիք։ Հերիքա նվաճեք, հերիքա գնացեեեեեք։ Եթե անգամ ամբողջ «ժողովուրդը» ձեզ ընտրի, դուք ձեզ մի՛ ընտրեք, ոնց՞ եք նայում հայելուն, ի՞նչ եք տեսնում դրա մեջ, մայր, երեխա ունե՞ք, էս արյան համն ու հոտը չե՞ք զգում։ Խիղճ ու պատկառանք ունեցե՛ք։ Հ․Գ․ Ձեր նվաճումներից մոռացա ասեմ՝ ձեր հոր խաղաղ ու բավարարված դեմքը։ (Շուշան Բադալյան)

-Ձեր պես մոլախոտերին պիտի մաքրել Հայաստանից, դուք ադրբեջանի ապրանք եք, ա'յ Տիկո։ (Հեղինե Ղազարյան)