Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետևողականօրէն և ուշադրութեամբ հետևում ենք Հայաստանի քաղաքական զարգացուﬓերի ընթացքին և արտակարգ ընտրութիւնների քարոզարշաւին: Դժուար է պատկերացնել՝ յատկապէս երբ ամբողջ կեանքդ ապրել ես սփիւռքում, թէ ինչպէ՞ս և ինչո՞ւ պատերազմի և պարտութեան խորհրդանիշ համարուող վարչապետի հրաժարականի և հեռացման պահանջով սկսած Հայրենիքի Փրկութեան շարժուﬕն չﬕացաւ ժողովուրդի հոծ բազմութիւն, որպէսզի կերտէին անցումային կառավարութիւն և մէկ տարուայ ժամանակշրջանում կազմակերպէին ընտրութիւններ՝ առանց Նիկոլի:
Զարմանալի էր նաև որոշ քաղաքական ﬕաւորների մօտեցուﬓերը, որոնք առիթը պատեհ համարելով կը փորձէին լինել «այլընտրանք», առանց վաստակած լինելու որևէ քաղաքական դրամագլուխ և կերևի այդ պատեհապաշտ մօտեցումըՓաշինեանին տուեց այն առիթը, որ պարտադրի իր արտահերթ ընտրութիւնների օրակարգը:
Իսկ ահա մեկնարկը տրուած է ընտրապայքարի, որին մասնակցում են տարբեր կուսակցութիւններ, խմբաւորուﬓեր ու դաշինքներ, սակայն այս արտակարգ ընտրութիւնները չունեն և չեն կարող ունենալ ընթացիկ ընտրութիւնների բնոյթ, որովհետև անկախութիւնից 30 տարի անց այսօր Հայաստանը պարտաւոր է հաւաքական ուժերով դէմ դնելու իր անկախութեան և գոյութեան սպառնացող
ներքին և արտաքին սպառնալիքերին: Կազմալուծուած պետական համակարգը այլևս ունակ չէ կազմակերպելու և պաշտպանելու հայրենի սահմանները և թշնաﬕն անցնելով Հայաստանի պետկան սահմանները նոր հողազաֆթման ﬔկնարկ տուած է:
Ապազգային և ապաշնորհ այս վարչախումբը իր ղեկավարով անցել է ընտրապայքարի և այս քանի օրերի ընթացքին իր ամբողջական կատարելութեան է հասցրած գլուխգործոց իր մտայղացուﬓերը, որը և ոչ մէկ կասկած թողած է մտածելու իր հետին նպատակների մասին՝ ընտրապայքարի քողին տակ կրքեր հրահրելով և բախուﬓերի ﬕջոցով ամէն գնով պահել իշխանութիւնը և իր իսկ յայտարարութեամբ, իշխանութեան գալով վրէժ է լուծելու բոլորից:
Պարզապէս երբ երկրիդ վարչապետ կոչուածը իր ընտրապայքարում յայտարարում է թէ «հպարտ է պատերազմը պարտուելուն» կամ «մեր գերեվարուած տղանները Բաքուի բանտերում պայքարում են Հայաստանի անկախութեան և ինքնիշխանութեան համար և այո՛, նրանք ﬔզ կը ներեն մէկ երկու աﬕս աւելի գերութեան մէջ ﬓալու համար» թէ «ժողովուրդ ջան ﬔզ տուէք ձեր քուէն և ﬔր
իշխանութեան գալով ջարդելու ենք, վզներից բռնած շպրտելու ենք, վրէժ ենք լուծելու բոլորից» կամ «թավշեայ իշխանութիւնը կը փոխարինենք պողպատեայ իշխանութեամբ»: Իսկ այս բոլորից աﬔնից նուաստացուցիչը հետևեալ յայտարարութիւնն է ՝ «Ալիևին պաշտօնապէս տեղեկացնում եմ, որ պատրաստ եմ տղուս փոխանակել ﬔր բոլոր գերիների հետ»: Նուաստացուցիչ է որովհետև
պատերազմը պարտուած, տարածքներ կորցրած, գաղտնի համաձայնութիւններ կնքած, թշնամու բոլոր թելադրանքները անշեղօրէն իրագործած, քաղաքական որևէ կշիռ այլևս չներկայացնող ինքնակոչ պաշտօնեան իր իշխանութիւնը երկարաձգելու մոլուցքով տարուած, իր սրբութիւնը՝ ընտանիքը խաղաքարտ դարձնելով աﬔնից արժանագոյն պայքարի ձևն որդեգրած է և դժբախտաբար հաւասար նժարին մէջ կը տեսնէ իր տղային ու երկու հարիւրից աւելի գերեվարուած ﬔր տղաների ﬕջև: Այս աﬔնին առաւել «իմ քայլ» խմբակցութեան պատգամաւոր Լենա Նազարեանը իր տուած մէկ հարցազրոյցում առանց ամօթի յայտարարում է թէ «գերիներին գնացէք Ադրբեջանից պահանջէք, հօ ﬔնք իրենց չենք պատանդ պահել»:
Որպէս պատասխան պարզապէս տեղեկացնենք, որ սփիւռքեան և հայատանեան տարբեր հաստատութիւններ տարբեր հարթակներում՝ Եւրոխորհուրդ, Մարդու Իրաւունքների Պաշտպան, Կարﬕր Խաչ ևն. առջին իսկ օրից հետևողականօրէն աշխատանքներ են ծաւալած ﬔր գերիների տունդարձը ապահովելու ուղղութեամբ և իրենց անխոնջ աշխատանքներով՝ հակառակ Հայաստանի իշխանաւորների
անգործութեան, ձգտուﬓ են, որ մոռացութեան չմատնուի ﬔր գերիների իրավունքները և օր առաջ ապահովուի նրանց տունդարձը:
Գնում ենք ընտրութեան, բայց ինչի՞ ընտրութեան:
Ընտրո՞ւմ ենք շարունակութիւնը կեղծիքի, ստի, պարտուողականութեան, ատելութեան, ազգային և հոգևոր արժէքները ﬔրժող, առանց նախապայմանների սահմանները բացող, երեք ﬕլիոն վարչապետ ունեցող, պետական համակարգը քանդող, տնտեսութիւնը փոշիացնող, պարգեւավճարների թալան կազմակերպող, զերօ կետից սկսող և զերօ ﬕնուսով վերջացնող, Հայ Դատի ﬔր պայքարի
հողահաւաքը խաթարող, պահնաջատիրութիւն ﬔրժող իշխանութեան, թէ՞ որոշած ենք ընտրել այն քաղաքական ﬕաւորը, որը կապահովի խաղաղութիւն, կապահովի պատերազﬕ աղետալի հետևանքների վերացում, կայունութիւն, արդարութիւն, օրէնքին առաջ բոլորի հաւասարութիւն. կառավարութիւն, որը ընդունակ կը լինի կերտելու Հայաստանի նոր ապագան, ստեղծելով նոր որակի իշխանութիւն և օր առաջ կապահովի ﬔր անտեսուած ազգային ու պետական շահերը, կը ստեղծի ամուր բանակ, կը կանխի արտագաղթը և թափ կը տայ ներգաղթին և կաշխատի արժանապատիւ խաղաղութիւն և ապահովութիւն
ստեղծելու ուղղութեամբ:
Այս բոլորը հաստատելով հանդերձ որպէս Սփիւռք, Հայաստանի Սահմանադրութեամբ ամրագրուած օրէնքով չունենք կարելիութիւն ﬔր քուէով ﬔր տեսակէտը յայտնելու և բնականաբար չենք կարող քուէարկել ﬔր հայրենիքը փրկելու օգտին:
Սփիւռքում ապրելով ﬕշտ երազած ենք ունենլ հզօր և արդար հայրենիք և 44օրեայ պատերազﬕ ընթացքին հաւատալով «յաղթելու ենք» կեղծ լոզունգին ﬔր կարելին չխնայեցինք ցուցական և նիւթական օժանդակութեամբ սատարել ﬔր հայրենակիցներին, բայց աւա՜ղ ունենք ինչ որ ունենք այսօր:
Այս բախտորոշ ընտրութիւններին կարելի չէ ﬓալ կրաւորական և ﬓալ չկողﬓորոշուած ու անորոշ: Կարելի չէ մերժել բոլորին հաւասարապէս: Կարելի չէ ﬔրժել պարտութիւնը բայց ﬕաժամանակ ﬓալ պարտուողական: Կարելի չէ փափագել բայց ﬕաժամանակ ﬔրժել ընձեռնուած առիթը կացութիւնը փրկելու և արժանապատիւ ապրելու ապահով Հայստանում:
Մենք չունենք Հայաստանի ապահով ապագան որոշելու և երկիրը այս ճգնաժաﬕց փրկելուն միտող ընտրութիւններին քուէարկելու իրավունքը: Սակայն ունենք իրավունքը մեր Հայաստանի հայրենակիցներից խնդրելու, որ իւրաքանչիւր քուէարկութեան իրաւունք ունեցող, սակայն տակաւին չկողﬓորոշուածը իր քուէն նուիրի մէկ սփիւռքահայի, ներկայացնելով մեզ ընտրութիւններին: Ձեր մասնակցութեամբ և քուէի նուիրատուուեամբ կը հաստատէք, որ Հայաստան Արցախ- Սփիւռք եռաﬕասնութիւնը կարելի է գործօն ﬕաւորի վերածել բոլոր մակարդակների վրայ և Նիկոլին մերժելով և Հայատան Դաշինքին քուէարկերով, համոզուած ենք որ վերակերտելու ենք հզօր Հայաստան:
Լոնդոնի ՀՅԴ Կոմիտէ