Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս տարածաշրջանում առաջացած անկայուն վիճակից օգտւելով, Ադրբեջանը կրկին անգամ իր սադրիչ գործողութիւններն է իրականացնում Արցախում, նպատակ ունենալով՝ Արցախը հայաթափելու եւ ի վերջոյ իր հայաջնջման վաղեմի ծրագիրն իրականացնելու:
Ցաւօք, ՀՀ իշխանութիւնը, որը բազմաթիւ անգամներ ապացուցել է, որ չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդի, Ացախի եւ Հայաստանի շահերը, այս ամէնի դիմաց, կառչելով «խաղաղութեան դարաշրջան» թրքահաճոյ գաղափարին, ընդունելի է համարում բանակցային սեղանին դրւած ադրբեջանական ու թուրքական բոլոր նախապայմանները: Զիջումներով եւ անձնատւողական վարքագծով իշխող ներկայ վարչախմբի միակ նպատակը իշխանութեան երկարաձգումն է՝ ի հեճուկս հայրենի ժողովրդի անվտանգութեան ու լինելութեան:
Այսօր ազգովի՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, դարձեալ կանգնած ենք մեր ուժերի գերլարման հրամայականի դէմ յանդիման, որպէսզի համազգային դիմադրութեամբ կատարենք մեր հայրենատիրութիւնը: Այս օրհասական պահերին խիստ հարկաւոր է մի կողմ դնելով արցախեան 44-օրեայ պատերազմից եւ դրանից յետոյ մեր մէջ առաջացած հիասթափութիւնը, յանուն հայրենի հողի պաշտպանութեան եւ այդ ճանապարհին ընկած հերոսների, տէր կանգնենք Արցախին ու Հայաստանին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Իրանի կառոյցը՝ իր ողջ ներուժով, Արցախի եւ Հայաստանի կողքին է, հայ զինւորի եւ հայկական բանակի կողքին է: Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցութիւնն ենք յայտնում Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընդդիմութեան նախաձեռնած ապրիլ 5-ին կայանալիք հանրահաւաքին ու դրան յաջորդող դիմադրական բոլոր քայլերին:
Վերականգնենք ու վերակերտենք մեր յաղթական երթը, մեր յստակ ՈՉ-ը արձանագրելով բոլոր ձեւաչափերով զիջումներին եւ պարտւողական քաղաքականութիւններին:
Ազգովի դիմադրելով պաշտպանենք Արցախը, պաշտպանենք Հայաստանը:
ՀՅԴ Հարաւային Իրանի Կեդրոնական Կոմիտէ
4 ապրիլ 2022 թ.