|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիս հրավիրելուց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրաժարվելը «անհավանական թուլության» դրսևորում է: Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ի եթերում:
Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդի պահվածքին հետևում են Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը և Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին:
«Երբ նրանք թուլություն զգան, երբ զգան թուլության հոտը, կվերացվի զսպման համակարգը, որից կախված է Ամերիկայի հաջող անվտանգությունը»,- ասել է Պոմպեոն:
Նա կարծում է, որ Պուտինը գագաթնաժողովին կժամանի «լիովին զինված»:
Նախկին պետքարտուղարն ասել է, որ ինքը չէր հրաժարվի Վլադիմիր Պուտինի հետ բանավեճին մասնակցելու հնարավորությունից: «Ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»,- ասել է Պոմպեոն: