Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևի գագաթնաժողովից հետո համատեղ մամուլի ասուլիս չեն անցկացնի. հաղորդում է CNN-ը:
«Այս պահին չի սպասվում, որ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք կարևոր գագաթնաժողովից հետո նախագահ Բայդենը և Ռուսաստանի նախագահ Պուտինը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ վարչակազմի` այս ենթադրյալ որոշման պատճառներն անհայտ են: Պարզաբանվում է, որ գագաթնաժողովի ծրագիրը դեռ ձևավորված չէ և պետք է ճշգրտվի:
«Այնուամենայնիվ, գագաթնաժողովի նախապատրաստմանը մասնակցող պաշտոնյաներն ասացին, որ ուրբաթ օրվա դրությամբ չի սպասվում համատեղ մամուլի ասուլիս»,- ասել են Բայդենի վարչակազմից:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի ու Բայդենի համատեղ մամուլի ասուլիսի մասին դեռ որոշում չկա:
«Նման հնարավորության մասին մենք լսել ենք մեր ամերիկացի գործընկերներից, բայց դեռ սպասում ենք վերջնական հաստատմանը: Հենց սկզբից նախագահ Պուտինը բաց էր տարբերակների համար», - պարզաբանել է Պեսկովը: