Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Որպես Թուրքիա՝ մենք ցանկանում ենք մեր աշխարհագրական հարևանությունն ուղղել ավելի խորը համագործակցության: Հուսով ենք, որ Հայաստանը կընդունի իրեն մեկնված՝ բարի կամքի և համերաշխության ձեռքը և արդյունավետորեն կօգտագործի միասին ընդհանուր ապագա կերտելու հնարավորությունը։ Այս մասին երեկ բռնազավթված Շուշիում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք կոչ ենք անում Երևանին՝ օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից՝ «Վեցյակի» պլատֆորմի շրջանակներում, որն ընդգրկում է Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը: Երբ առիթը ստեղծվի, մենք կնպաստենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Կարծում ենք, որ այս խրախուսական գործընթացն ավելի սահուն կընթանա, եթե Ադրբեջանը և Հայաստանը պսակեն իրենց կնքած զինադադարի պայմանագիրը համապարփակ ու հեռանկարային խաղաղ համաձայնագրով», – նշել է նա։
Էրդողանը նշել է, որ ինքը, Ալիևը և Պուտինը համապատասխան վճռականություն ունեն դրա համար։ «Այս պլատֆորմի հիման վրա մենք ցանկանում ենք տարածաշրջանը բարեկեցիկ դարձնել»,- ասել է նա: