|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր` մայիսի 26-ին, Աֆղանստանի իշխանությունները տարբեր նահանգների բանտերից ազատ են արձակում «Թալիբան» արմատական շարժման 900 կողմնակցի: Այս մասին հայտարարել է Աֆննաստանի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջավադ Ֆեյսալը. հայտնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Բանտարկյալներն ազատ են արձակվում հրադադարի շարունակման և միջաֆղանական բանակցությունների սկսման նպատակով»,- ընդգծել է նա:
Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ի և թալիբների միջև ստորագրված համաձայնագրում խոսվում է 5000 բանտարկված թալիբների ազատ արձակման մասին` Աֆղանստանի անվտանգության ուժերի 1000 աշխատակցի ազատ արձակման դիմաց:
Մայիսի 11-ին Քաբուլը կանգնեցրել էր թալիբների ազատ արձակման գործընթացը` հայտարարելով, որ «Թալիբանը» պետք է ավելացնի ազատ արձակվելիք ուժայինների թիվը, որոնցից դեռևս ընդամենը 105-ն են ազատ արձակվել, մինչդեռ աֆղանական կառավարությունն արդեն 1000 թալիբի ազատություն է տվել:
Մայիսի 24-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հրահանգել է բանտերից, որպես «բարի կամքի նշան», ազատ արձակել մինչև 2000 թալիբի` ի պատասխան «Թալիբանի»` մուսուլմանական Իդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ հայտարարած եռօրյա հրադադարի: