|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ադրբեջանն ու Թուրքիան գործադրում են բոլոր ջանքերը Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ բանակցություններից հետո։
«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո խաղաղության ձեռքը մեկնվեց Հայաստանին։ Հուսով ենք, որ այս խաղաղ քայլը պատշաճ կերպով կգնահատվի։ Այսպիսով՝ մենք ձգտում ենք ապահովել, որ խաղաղությունն ու բարգավաճումը տիրի ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում, կամ Հայաստանում ու Թուրքիայում, այլ նաև ամբողջ Կովկասում»,- ըստ Anadolu-ի՝ նասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Աքարը նաև նշել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» կարևորությունը. «Շուշիի հռչակագիրը փաստաթուղթ է, որը որոշում է մեր ուղին և ռազմավարությունը»:
Աքարի խոսքով՝ այս փաստաթղթի հիման վրա Անկարան և Բաքուն քայլեր են ձեռնարկում պաշտպանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ներառյալ՝ համագործակցությունը ռազմական պատրաստության, պաշտպանական արդյունաբերության և զինված ուժերի վերազինման ոլորտում։
Միաժամանակ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար. «Մեր զինված ուժերը զարգացնելու մեր ջանքերն ուղղված են մեր երկրներին և ժողովուրդներին պաշտպանելուն»: