|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի զինված ուժերի զորանոցներին, այդ թվում՝ Ալ-Ռամտային, Մաալիա Գոլանիին, Դուֆիֆին և Ալ-Հադիրում պայթուցիկ նյութերի արտադրության գործարանին։ Հաղորդում է IRNA-ն։
Շարժումը հայտարարություն է տարածել ռազմաբազայի վրա հարձակման առնչությամբ․
«Ի պաշտպանություն Գազայում դիմադրության և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի, այսօր առավոտյան մենք հատուկ հրթիռներով հարված ենք հասցրել Իսրայելի թշնամական բանակի Ալ-Ռամտա ռազմբազային»։