Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացառում ենք, որ Փաշինյանը կարողանա իշխանություն ձևավորել, դա վիրավորանք է մեր հասարակությանը և մեր ժողովրդին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ բրիֆինգի ընթացքում պատասխանելով հարցին՝ որտեղի՞ց Փաշինյանին այնքան լավատեսություն, որ հայտարարում է, թե ընտրություններին 60 տոկոս ձայն է հավաքելու։
«Այս մարդը իրականությունից կտրված է, հերթական պոպուլիստական՝ իր թիմին դուխ տալու հնարքն էր։ Այսքանից հետո հայ մարդը ինչո՞ւ պիտի այս դավաճանին քվե տա։ Այո, դեռ կան մոլորվածներ, խաբվածներ, կան մարդիկ, որ դեռ հավատում են այս դավաճանին, բայց դրանց տոկոսը չնչին է։ Մինչև ընտրություններ մտնելու ենք յուրաքանչյուր քաղաքացու տուն, խոսելու ենք մեր երկրի առջև մարտահրավերների մասին և քոքը մաշեցնելու ենք»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․