|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն և ազգային պետության հիմք դնի»,- Երևանի Շենգավիթ համայնքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, ով տեր կկանգնի իր քաղաքացուն, գյուղացուն, երկրի սահմաններին։ Այսօր մեր երկրին պետք է իշխանություն, ով ոչ թե ամեն ինչ անելու է իր ժողովրդին դուր գալու համար, այլ՝ ժողովրդին օգտակար լինելու համար։ Հայաստանին պետք է իշխանություն, ով կմտածի իր հասարակության կրթության ու առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն։ Ո՞վ կարող է դա անել։ Դա կարող է անել «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։