կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 15:31
Աշխարհ

Չինաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել միջամտությունը երկրի գործերին

Չինաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել միջամտությունը երկրի գործերին

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ցանկացած միջամտություն Չինաստանի ներքին գործերին: Հունիսի 4-ին նման կոչով հանդես է եկել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ դիմելով Վաշինգտոնին՝ ի պատասխան ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարության, որում հիշատակում էին 1989 թվականին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները:

«Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում հրաժարվել գաղափարական կողմնակալությունից, շտկել սխալները և դադարեցնել ցանկացած միջամտություն Չինաստանի ներքին գործերին», - ասել է խոսնակը:

Նա նաև շեշտեց, որ Պեկինում վաղուց է տրվել գնահատական այդ իրադարձությունների մասին, և մանրամասնել է, որ Չինաստանի զարգացման համար ընտրված ուղին ճիշտ է եղել,  քանի որ այն համապատասխանում է ազգային դրույթներին և ունի երկրի ժողովրդի աջակցությունը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր նստավայրում հանդիպում է անցկացրել Տյանանմեն հրապարակում 1989 թվականի իրադարձությունների մասնակիցների հետ: Նաև մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարություն էր տարածել այս իրադարձությունների վերաբերյալ, որում Վաշինգտոնը կոչ էր անում Պեկինին ամբողջությամբ, հրապարակային զեկուցել սպանվածների կամ անհայտ կորածների մասին:

Հիշեցնենք, որ Պեկինում ուսանողական անկարգությունները բռնկվեցին 1989 թվականի ապրիլի 15-ին և հասավ իր գագաթնակետին հունիսի 4-ին: Այնուհետև Ժողովրդական չինական բանակը տանկերի օգնությամբ ճնշեց ուսանողներին Տյանանմեն հրապարակում, որոնք կառավարությունից պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ: