Փոխարժեքներ
06 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է Աֆրինի հարցը:
Նշենք, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որի պատվո հյուրն է եղել Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Ընթրիքի ընթաքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փայլանին հանձնելով իր և Փարիզի քաղաքային խորհրդի կողմից շնորհված մեդալը, ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն աչքի է ընկնում իր քաջությամբ, որ նրա կյանքն ամեն օր վտանգվում է, նա հերոս է` ժողովրդավարության, մարդկանց իրավունքների համար պայքարի հերոս, և մեդալը, որ շնորհվում է, հավաստիքն է այն բանի, որ Ֆրանսիան պատգամավորի կողքին է այդ պայքարում:
Փայլանը Ֆրանսիայի նախագահին հայտնել է այն մասին, որ Աֆրինում Թուրքիայի իրականացրած գործողությունների ընթացքում զոհվող խաղաղ բնակիչների թիվը գնալով աճում է:
Ուշագրավ է, որ Մակրոնը Փայլանի հետ զրույցից հետո կոչ է արել Թուրքիային` գործողություններ իրականացնելուց առաջ խորհրդակցել դաշնակիցների հետ: