կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-11 14:30
Արցախ

Հայ զինվորն արդեն հաղթահարել է պատերազմի հանկարծակիության և ներգրավված արդիական զինատեսակների հասցրած հարվածների անսպասելիության բարդույթը. Սենոր Հասրաթյան

Հայ զինվորն արդեն հաղթահարել է պատերազմի հանկարծակիության և ներգրավված արդիական զինատեսակների հասցրած հարվածների անսպասելիության բարդույթը. Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Կարելի է փաստել, որ հայ զինվորն արդեն հոգեբանորեն հաղթահարել է վերսկսված պատերազմի հանկարծակիության և դրանում ներգրավված արդիական զինատեսակների հասցրած հարվածների անսպասելիության բարդույթը և աստիճանաբար մտնում է հաղթողին հատուկ գործողությունների տրամաբանության հուն: Սկզբից ևեթ ակնհայտ էր, որ հակառակորդն ընտրել է հեռահար հրթիռահրետանային և օդային հարվածներով հայկական կողմին ընկճելու և դրան զուգահեռ իսլամական գրոհայինների և տարատեսակ վարձկանների ներգրավմամբ առաջնային գծի տարբեր հատվածներում իր սրընթաց առաջխաղացումն ապահովելու մարտավարություն: Այնինչ պատերազմական առաջին իսկ օրերի զարգացումներից համոզվելով, որ տվյալ մարտավարությունը կենսունակ չէ, հակառակորդը ստիպված է ապավինել քարոզչական բնույթի կեղծ ապատեղեկատվական ու իր կողմից այնքան նախընտրելի <> հնարքներին: Թե աբշերոնյան արհեստածին պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ որքան կկարողանա նման հնարքներով կերակրել ամենօրյա պարբերականությամբ որդիներ կորցնող իր հասարակ ժողովրդին, դժվար է ասել, բայց, որ այս պատերազմը ևս ավարտվելու է 1994-ի մայիսյան տրամաբանությամբ, դա անկասկած է: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»։