կարևոր
1837 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 13:26
Քաղաքական

Նոր Նորքի թաղապետի ագրեսիվությունը հիմնավոր կասկածի հիմք է տալիս, որ շինարարի հետ փոխշահավետ գործարք է եղել. տնտեսագետ

Նոր Նորքի թաղապետի ագրեսիվությունը հիմնավոր կասկածի հիմք է տալիս, որ շինարարի հետ փոխշահավետ գործարք է եղել. տնտեսագետ

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գրում է․

«Նորմալ տղեն կզանգեր Արթուր Չախոյանին կասեր «ապեր թաղապետարանը շինարարություն անող չի, դա մրցույթով հանձնվել է շինարարական ընկերության, ապրես որ այդ շինարարի թերությունների մասին ասեցիր, մենք կզբաղվենք շինարարով էլ, տեխ հսկողով էլ, դու թաղապետարանին մեծ օգուտ տվեցիր»։

Իսկ իր և կուսակիցների այդպիսի ագրեսիվ արձագանքը հիմնավոր կասկածի հիմք է տալիս, որ շինարարի հետ փոխշահավետ գործարք է։ Սրան որ գումարենք նաև Ավինյանի արդարացման փորձը, ապա կասկած ունեմ, որ գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ»։

Հիշեցնենք՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում երեկ ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել ակտիվիստ, հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։ 

Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: