|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղրիմը հավերժ կմնա Ռուսաստանի հետ, արտասահմանյան պետությունները չեն կարողանա փոխել դա. ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը թերակղզին Ռուսաստանին միացնելու տարեդարձի կապակցությամբ իր ելույթում:
«Ղրիմի ճակատագիրն ու ապագան հավերժ Ռուսաստանի հետ են: Ինչ-որ մեկին դուր է գալիս դա, թե՝ ոչ: Արևմտյան պետությունների ոչ մի գործողություն՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, չի կարող փոխել այս իրողությունը՝ ո՛չ միջազգային իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից»,- շեշտել է նախարարը: