Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքերենը պետք է դառնա ազգամիջյան հաղորդակցության համաշխարհային լեզուներից մեկը․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 13-րդ դարի թուրք բանաստեղծ Յունուս Էմրեին նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ:
«Յունուս Էմրեի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մենք հայտարարում ենք արշավ, որը կոչվում է «թուրքերենը՝ համաշխարհային լեզու»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ արշավը կիրականացվի 2021 թ. ընթացքում՝ 224 միջոցառումներով, որոնց կմասնակցեն 18 նախարարություն և գերատեսչություն, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ:
Էրդողանը կարևորել է թուրքերենը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, քանի որ դրան սպառնում է օտար լեզուների նկատմամբ աճող հետաքրքրությունը:
«Ցավով կցանկանայի նշել, որ մեր լեզուն աղքատանում է: Ցավոք, օտար լեզուներին տրվող կարևորությունը ստվերում է մեր թուրքերենը»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Թուրքիայի առաջնորդը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել «մշակութային իմպերիալիզմի» կողմից սպառնացող վտանգին: «Մշակութային իմպերիալիզմին դիմակայելու՝ մեր հիմնական ճակատը, առաջին հերթին, կլինի մեր լեզվի պաշտպանությունը։ Մայր հայրենիքը նախ պաշտպանվում է իր լեզվով, ապա` բանակով: Այդ պատճառով մենք պետք է միասնաբար պահպանենք մեր թուրքերենը»,- ասել է Էրդողանը՝ զգուշացնելով․ «Քանի դեռ մեր լեզուն կորցնում է իր ազդեցությունը, մենք չենք կարող կանխել մեր քաղաքակրթության քաղաքական և մշակութային սահմանների սահմանափակումը քարտեզների վրա»։