Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունները նպատակ ունեն փրկելու մարդկանց, դեմիլիտարիզացնելու և դենացիֆիկացնելու այդ երկիրը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նիստին հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է ուկրաինացի ժողովրդին ու մտադիր չէ ոտնահարել այդ երկրի քաղաքացիների իրավունքները:
«Միլիոնավոր ուկրաինացիներ այսօր բնակվում են Ռուսաստանում: Մեզ համար նրանք մերոնքական են: Միասին մենք միշտ եղել ենք ու կլինենք շատ ավելի ուժեղ ու հաջողակ»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում «նեոնացիզմի հետևողական տարածքումն ու ճշմարտության ու ազատության դեմ զանգվածային հարձակումներն» իրականացվում են ԱՄՆ և նրա դաշնակիցների թողտվությամբ:
«Վաշինգտոնի գլխավորությամբ հենց հավաքական Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրա, որ 2014 թվականից Կիևի ռեժիմը պայքարում է սեփական ժողովրդի դեմ: Բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն մայդանի նեոնացիստական արժեքների հետ, ուկրաինական իշխանությունների հանցավոր քաղաքականության հետ»,- ասել է Լավրովը: