|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Զորիկ Խ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող ջրատարի համար նախատեսված փոսում, առաջ ընթացել և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։