Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատելով ղարաբաղյան ճակատներից ստացված հաղորդագրություններից՝ պատերազմի 11-րդ օրը որոշակի շրջադարձային պահ կա. Ջաբրայիլի շրջանում` ռազմական գործողությունների հարավային թևում, հայ զինվորականներին հաջողվել է շրջափակել և ոչնչացնել ադրբեջանական բանակի զգալի քանակի կենդանի ուժ և տեխնիկա. գրում է քաղաքագետ Արկադի Դուբնովը:
«Քանի որ պաշտոնական Բաքուն, ի տարբերություն Երևանի, չի հայտնում իր ռազմական կորուստների մասին, ապա տեղի ունեցածի մասին կարելի է դատել Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանության փոփոխությունից: Փաստորեն, այդ փոփոխությունն արդեն նկատելի էր նույնիսկ «Ջաբրայիլյան կաթսայի» ի հայտ գալուց առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որպես ռազմական գործողությունների դադարեցման պայման, նշեց ոչ թե հայկական զորքերի ամբողջական դուրսբերում Լեռնային Ղարաբաղից, ինչպես ավելի վաղ ասել էր, այլ գոնե հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույցի հայտարարությունը:
Նշենք, որ աֆղանական թալիբները վերջերս նույն կերպ փոխեցին իրենց դիրքերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում: Սկզբում մոջահեդները նրանցից պահանջում էին անվերապահ և լիովին դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից, իսկ հետո, ճանաչելով իրականությունը, ստիպված էին մեղմել իրենց կատեգորիկ երանգը՝ առաջարկելով, որ Վաշինգտոնը ներկայացնի իր զորքերի դուրսբերման ժամանակացույցը: Միայն այդ դեպքում հնարավոր դարձավ ԱՄՆ-«Թալիբան» բանակցությունները: Այնպես որ` վաղվանից անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ինչպես և ինչ կասեն Բաքվում»,- ասել է Դուբնովը: