|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ծնող լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2010 թվականից Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը զգալիորեն աճել են:
«2010 թվականից առաջ եղած տվյալների համեմատ՝ թվերն ավելացել են մոտ 30 տոկոսով: Արգանդի պարանոցի քաղցկեղի ձախողված սքրինինգային ծրագրի պատճառով հարյուրավոր կանանց առողջության է վնաս հասցվել: Հարց` ո՞ւր են գնացել և ինչի՞ վրա են ծախսվել այս նպատակով առանձնացված ֆինանսական միջոցները», -հարց բարձրացրեց նա:
Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն էլ իր հերթին կասկած հայտնեց` ինչո՞ւ և ինչպե՞ս են ոչնչացնում «Գարդասիլ» պատվաստանյութի սրվակները: «Ուզում եմ հիշեցնել, զգուշացնել, տեղեկացնել պապիլոմա վիրուս ունեցող քաղաքացիներին` «Գարդասիլ 4»-ով մի՛ պատվաստեք, որովհետև դա կարող է հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման»,- նշեց նա:
Ի դեպ, Մարինա Խաչատրյանը մարտի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ մատնանշելով այն մտահոգությունները, որոնք առնչվում են «Գարդասիլ 4» պատվաստանյութին:
«Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը, իր չուսումնասիրված բոլոր կողմերով, ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության խնդրին, քանի որ պատվաստանյութը կիրառվում է հիմնականում վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Իսկ որոշ տվյալների համաձայն`պատվաստանյութի կիրառումը հանգեցնում է անպտղության»,- նշեց Խաչատրյանը: