Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին Թբիլիսիում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը ոգեկոչեցին յուրովի՝ երկինք բարձրացվեց 106 օդապարիկ։ Նույն օրը Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միությունները կազմակերպեցին պահանջատիրական քայլերթ։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդ֊ամրոցից և շարունակվեց մինչև Սուրբ Խաչ եկեղեցի։ Եկեղեցու բակում կանգնեցված հուշակոթողի մոտ ելույթ ունեցան Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները։ Երթի մասնակիցները պահանջեցին 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում։
Թբիլիսիում Վրաստանի հայ համայնք կազմակերպությունը նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված երթ էր նախաձեռնել՝ Թբիլիսիի ֆիլհարմոնիային հարակից տարածքից դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն։
Մի շարք թուրքամետ (Վրաստանում գործող) և ադրբեջանական լրատվամիջոցներ ցավագին են ընդունել հատկապես այն փաստը, որ Թբիլիսիում կայացած երթի ժամանակ եղել են պաստառներ՝ «Արարատը Հայաստան է» գրությամբ, ինչպես նաև ՀՀ պետական դրոշի կողքին եղել են նաև Արցախի Հանրապետության դրոշներ:
Yerkir.am-ը ներկայացնում է հիշյալ արձագանքների որոշ դրվագներ։