Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի անօդաչու թռչող սարքերն արտադրող Baykar-ի գլխավոր տեխնիկական պատասխանատու Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան F-35 կործանիչ ծրագրից բացառելու` ԱՄՆ-ի որոշումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա:
Ըստ Բայրաքթարի, որը նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, ծրագրից դուրս գալը կարող է այսօր անշահավետ թվալ, բայց հետագայում օգտակար կլինի Թուրքիայի ազգային պաշտպանական արդյունաբերության համար:
«Այս համակարգը մենք լավ չենք կարող հասկանալ` իր ծրագրակազմով, քանի որ արտասահմանյան է», - ասել է Բայրաքթարը:
F-35-ի վերաբերյալ նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պաշտոնապես տեղեկացրեց Թուրքիային, որ նրան բացառել է ծրագրից:
Ըստ Բայրաքթարի՝ տեղական այլընտրանքը նույն հնարավորություններով, ինչ F-35-ը, կարող է մշակվել 15-20 տարվա ընթացքում և կարժենա ավելի ցածր, քան F-35-ը: Նա շեշտել է, որ օտարերկրյա ծագմամբ F-35-ը անբարենպաստ պայմաններ կստեղծի Թուրքիայի համար, և ընդգծել է դրա փոխարեն արհեստական բանականությամբ անօդաչու ինքնաթիռներ պատրաստելու անհրաժեշտությունը։