Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեմենտ Բոնի կարծիքով՝ Թուրքիան Եվրամիություն մտնելու հեռանկար չունի:
«Կարծում եմ, որ պետք է խոստովանենք, որ դա հիմնականում արհեստական է (Թուրքիայի ՝ Եվրամիություն մտնելը): Եվ դա ասել է հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը), երբ ընդունել էր պարոն Էրդողանին Փարիզում ավելի քան երկու տարի առաջ ... Քննարկումներն առաջ չեն գնում: Ներկա համատեքստում մենք տեսնում ենք, որ նման հեռանկարներ չկան»,- ասել է Բոնը Radio J-ի եթերում:
«Դա չի նշանակում, որ գործընկերություն ունենալու և քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա... Բայց հավատալ, որ Եվրամիությունը պետք է ավելի ու ավելի ընդլայնվի, սխալ է և խելագարություն, քանի որ մենք պետք է համախմբենք ու բարելավենք մեր միությունը»,- շեշտել է նա:
Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար: Այնուամենայնիվ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թ.-ին և բազմիցս դադարեցվել տարաձայնությունների պատճառով: Բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ն այժմ բաց են: 2016-ի մարտին Բրյուսելը ակտիվացրել էր բանակցությունները Թուրքիայի հետ՝ միգրանտների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու դիմաց: