կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 13:45
Հասարակություն

Հասարակության մեջ բաժանարար գծեր մտցնելն անընդունելի է․ ԲՀԿ

Հասարակության մեջ բաժանարար գծեր մտցնելն անընդունելի է․ ԲՀԿ

Այս ամենը տեղավորվում է անհանդուրժողականության մթնոլորտի պատճառահետևանքային  տրամաբանության մեջ. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Ես եմ ծեծել» բողոքի ակցիային:

Ըստ նրա` բռնության ցանկացած դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը, բռնության դեմ հանդուրժողական ցանկացած  երևույթ պետք է բացառել։ Պատգամավորը հույս հայտնեց, որ նման կարգի երևույթներ եթե լինեն էլ, կհարթվեն առանց բռնության կիրառման։

Տոնոյանի ասածին հավելեց Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ ասելով, որ օրենքի առջև բոլորն են հավասար, ու տեղի ունեցածը պետք է տեսնել բացառապես այս տիրույթում։

Yerkir.am-ի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է մեկ առ մեկ պատասխանատվության ենթարկվեն» ասածը, կարո՞ղ է վերաբերել նաև Արցախի նախագահի գլուխը քարերով ջարդողին, նա պատասխանեց. «Հատվածական ու իրարամերժ գնահատականներն անընդունելի են, բռնությունն անընդունելի է, բաժանարար գծեր մտցնելը մեր հասարակության, ազգի ու ժողովրդի մեջ, ևս անընդունելի է։  Ու եթե նմանատիպ գործընթացներ կան, պետք է անկաշկանդ խոսենք դրա մասին, հարկ եղած դեպքում՝ դատապարտենք»: