|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ին՝ հերթական անգամ անդրադառնալով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը:
Ըստ BBC-ի՝ «Hardtalk» հաղորդման ընթացում Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն վատնում է Թուրքիայի ժամանակը:
«Մենք հավատարիմ ենք մեր խոսքին: Եթե ԵՄ-ն բացահայտորեն ասի, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, մեզ համար հանգստացնող կլինի: Մենք կանցնենք մեր երկրորդ, կամ երրորդ պլանին: ԵՄ-ն վատնում է Թուրքիայի ժամանակը: Թուրքիան կարող է իր ոտքերի վրա կանգնել»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցության հարցը Թուրքիայի համար այնքան էլ պարտադիր չէ: «Մենք շատ հանգիստ ենք այդ առումով»,-ասել է նա:
Զրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև իր երկրում անազատության մեջ պահվող 150 լրագրողներին: Նա կտրականապես հերքել է այդ թիվը՝ պնդելով, որ բանտում են պահվում երկու լրագրող:
Տեսանյութը՝ այստեղ: