Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Merck դեղագործական ընկերությունը հայտնել է, որ Եվրոպական Միության՝ դեղերի կարգավորող մարմինը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ դեղահաբերի փորձարկումը. հայտնում է Al Arabiyya-ն։
Ստուգման ընթացակարգի համաձայն՝ գործակալությունը տվյալները կգնահատի իրական ժամանակում, այսինքն՝ այն հասանելի դառնալուն պես։
Թեև պատվաստանյութերը COVID-19-ի դեմ առաջնային զենքն են, Merck-ի հաբերը կարող են փոխել իրավիճակը հետազոտությունների արդյունքներից հետո: Ինքը՝ ընկերությունը, հայտնում է, որ կորոնավիրուսային հաբերը կրկնակի նվազեցնում են մահվան և հոսպիտալացման ռիսկը, հատկապես՝ ռիսկային խմբում։
Հոկտեմբերի 11-ին Merck-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակներում դեղը կիրառելու թույլտվության համար:
Եթե դեղը հաստատվի կարգավորողների կողմից, կլինի առաջին ներբերանային դեղամիջոցը COVID-19-ի դեմ, ինչպես նաև առաջին բուժումը հիվանդությունը թեթև տանողների համար, մինչդեռ գոյություն ունեցող դեղամիջոցները հիմնականում կիրառվում են ծանր հիվանդների բուժման համար:
Արտադրողն արդեն պայմանագիր ունի ԱՄՆ կառավարության հետ՝ 1,7 միլիոն դեղաչափ մատակարարելու համար՝ յուրաքանչյուրը 700 դոլար գնով: Merck-ը նաև վերջերս մատակարարման պայմանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի, Մալայզիայի և Սինգապուրի հետ: