Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսկ գուցե Զելենսկիի պատճառով չէ, որ մենք (ռուսները) դադարեցնում ենք Թուրքիայի հետ կապը: Այլ Ալիևի պատճառով է, որն այսօր Երևանից պահանջել է բացատրել, թե որտեղի՞ց նրան «Իսկանդեր-Մ» հրթիռները, որոնք նա արձակել է Շուշիի ուղղությամբ. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։
«Ուղղակի այն հնչել է այսպես. «Է՛յ, Ռուսաստա՛ն, ի՞նչ է կատարվում: Պարզաբանի՛ր»:
Եվ սա նույն Ալիևն է, որը փետրվարին հավաստիացրել էր. «Մենք չենք տեսել «Իսկանդեր» հրթիռի արձակում: Սա ընդամենը հերթական կոպիտ սխալն է, որը հանրության շրջանում արդեն շատ է եղել՝ կատակերգական հայտարարություններ, անեկդոտ»:
Ե՛վ Երևանն է հայտարարել, և՛ Մոսկվան: Ուրեմն, ի վերջո, որտեղի՞ց բեկորները: Հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ականազերծման ուղղությամբ ներգրավել է թուրք ռազմական մասնագետներին: Ես ոչինչ չեմ ակնարկում, բայց չեմ կարող չտալ մի տրամաբանական հարց՝ կարո՞ղ էին նրանք այդ բեկորները բերել, ասենք՝ Սիրիայից»,– նշել է Կոցը։