կարևոր
469 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-13 11:17
Հասարակություն

Ինչպե՞ս եք տարանջատելու իրական Հայաստանի քաղաքացուն․ արտասանելու է՝ ես թուրքե՞րի Մասիս սարն եմ սիրում․ Ռուստամյան

«Իրական և պատմական Հայաստան ձևակերպումը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով  ձեր ղեկավարի կողմից։ Բայց  պետք չի պապից պապական դառնալ, շարունակել այդ միտքը զարգացնել», - Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

«Այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու», որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով: Կամ եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»,  կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ: Եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են ու ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` «լուրջ պրոբլեմ» է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ», - նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: