Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի արդարադատության նախարարությունը 26 նոր բանտ է կառուցում երկրում։ Միևնույն ժամանակ, վերջին մեկ տարվա ընթացքում վերանորոգվել է 17 ուղղիչ հիմնարկ. հաղորդում է Sözcü- ն:
Նախարարության խոսքով՝ բանտեր են կառուցվում՝ հաշվի առնելով դատապարտյալների աճող թիվը, որպեսզի կանխվի ներկայումս Թուրքիայում գոյություն ունեցող 374 բանտերի տարողունակության հետ կապված խնդիրը:
Հիշեցնենք, որ անցած ապրիլին Թուրքիան օրենք ընդունեց՝ ազատելով 90,000 բանտարկյալի՝ պատիժ կրողների մեկ երրորդին։ Նպատակը գերհագեցած բանտերում կորոնավիրուսային համաճարակի տարածումից խուսափելն էր: Սակայն օրինագիծը չի ազդել քաղբանտարկյալների, այդ թվում՝ լրագրողների և իրավապաշտպանների վրա:
Թուրքական պարբերականը նշում է, որ երկրում բանտարկյալների թիվը կտրուկ աճել է 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ կառավարությունը ձերբակալեց տասնյակհազարավոր մարդկանց երկրում այլախոհությունը ճնշելու լայնամասշտաբ արշավի շրջանակում:
Ներկայումս, ըստ նախարարության, Թուրքիան ճաղերի հետևում ունի 250.756 բանտարկյալ. 2010-ին 120,000 էր, իսկ 2000-ին` 48,000: