կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 20:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոչ եմ անում ԱԱԾ-ին՝ մեկուսացնել այդ ալկոհոլիկին, նա վնասակար է մեր պետությանը․ Իշխան Սաղաթելյան

Կոչ եմ անում ԱԱԾ-ին՝ մեկուսացնել այդ ալկոհոլիկին, նա վնասակար է մեր պետությանը և շարունակում է հանդիսանալ մեր երկրի թիվ 1 սպառնալիքը․ եթե չեք կարողանում մեկուսացնել, ուրեմն ստիպված ենք մենք մեկուսացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Վայքի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

«Այդ ալկոհոլիկին տարեք տուն՝ մեր հասարակությանը հանգիստ թողնի։ Իսկ առողջապահության նախարարությանը զգուշացնում եմ, որ առաջիկա օրերին ավելի մեծ նոպաներ է ունենալու, հետևաբար, դեղի դոզաները բարձրացրեք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք աշխատում ենք դրան չանդրադառնալ, խոսել ապագայից, Հայաստանի զարգացումից, բայց ինքը շարունակ ոտքի տակ է ընկնում ու ստիպված մեկ-մեկ պետք է արձագանքեն։

«Ինչպես նաև կոչ եմ անում ԿԸՀ-ին հետևել այդ մարդու ելույթներին, հաշվեհարդարի կոչերին, համայնքի և հիմնարկների ղեկավարներին և մեր ժողովրդին ահաբեկելու, վենդետա կազմակերպելու ու նման փորձերի համար»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք շարունակում են ճանապարհը, իսկ այդ մարդը արդեն անցյալում է։

«Վերջին նոպաներն ու ջղաձգումներն են, կոչ ենք անում մեր թիմակիցներին համբերություն, կազմակերպված, հանդարտ, ծիծաղեք, գնում ենք առաջ դեպի հաղթանակ»,-ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ սա ընտրություն է պետություն ունեալու և չունենալու մեջ, սա ընտրություն է  մեր ապագայի, մեր երեխաների, Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի լինելիության համար, հետևաբար, մեր քայլերը պետք է բխեն այս մեկնակետից։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ներկայացրել են Հայաստանի զարգացման 5 տարիների ծրագրիրը, որից մի քանի կոնկրետ դրույթներ հիշեցրեց․ 3 տարում ապահովելու են 3 միլիարդ դոլարի ներդրում, 3,5-4 տարիների ընթացքում վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը, լուծելու են ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը՝ ոռոգման հարցը։ Կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում անելու են ամբողջական բարեփոխումներ։ 3 տարվա մեջ վերականգնելու են հայոց բանակն ու հայ ժողովրդի արժանապատվությունը, և երկրում, իրոք, հաստատելու են արժանապատիվ խաղաղություն։

Մանրամասն՝ տեսանյութում․