կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 12:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Քոչարյանի հրավերը կընդունեմ և անպայման կաջակցեմ․ Սեյրան Օհանյան

Եթե լինի հրավեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրական ցուցակում ընդգրկվելու, իհարկե, ես այդ հրավերը կընդունեմ, կխորհրդակցեմ, կտեսնեմ պայմանները և անպայման կաջակցեմ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, եթե Ռոբերտ Քոչարյանն այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի, մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ իր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքը նաև ինքն է դրել և մնացած ուղղություններով։ Իհարկե, թերություններ էլ եղել են»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանի անունը ցուցակի կոնկրետ տեղում ներառելու քննարկումներ չեն արել, վստահեցրեց նա, բայց եթե Քոչայանը գնա ընտրությունների, ինքն անպայման նրան կաջակցի։

Աննա Բալյանի հետ ամբողջական հարցազրույցն այսօր՝ ժամը 20։00-ին, Yerkir.am-ով։