կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-21 22:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատության այս 29 տարիներին կարողացել ենք դրսևորել մեր անկախ կեցվածքը․ Սեյրան Օհանյան

ՀՀ անկախության հռչակման օրը Սեյրան Օհանյանը խորհրդային բանակում էր՝ Գերմանիայում տեղակայված զորախմբի կազմում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

Նա պատմեց, որ հետո տեղափոխվեց Արցախում տեղակայված զորամաս՝ իբրև գումարտակի հրամանատար։

«Իհարկե, անկախության լուրը մենք բոլորս շատ մեծ ոգևորությամբ ընդունեցինք։ Իհարկե` Արցախի անկախացման հետ մեկտեղ։ Որովհետև ազատությունը, անկախությունը այն գաղափարներն են եղել, որոնք հիմք են հանդիսացել և՛ ազգային ազատագրման, և՛ հետխորհրդային տարիներին, և՛ Արցախյան շարժման ու ազատամարտի համար, գաղափարական հենք են հանդիսացել մեր մտավորականների, մեր կամավորականների համար, որն էլ մղել է մեզ պայքարի, և այդ պայքարում մենք ունեցել ենք հաջողություններ»,- ասաց  Սեյրան Օհանյանը:

Նա վստահ է, որ ազատության այս 29 տարիների ընթացքում մենք կարողացել ենք դրսևորել մեր անկախ կեցվածքը և պետականաշինության ոլորտում կարողացել ենք իշխանության բոլոր թևերը ձևավորել` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, անվտանգային համակարգ։

«Հատկապես` նաև ինձ համար, որպես սրբություն, հայկական բանակն է կայացել և այսօր հաստատակամ քայլերով առաջ է ընթանում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը խոսեց նաև աշխարհազորի ձևավորման, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունների և այլ հետաքրքիր զարգացումների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․