Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր թշնամիները՝ Ադրբեջանը և ռուս-թուրքական տանդեմը, շարունակում են իրենց ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը դատարանի առջև լրագրողների հետ զրույցում։
«Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ մենք պարտվել ենք, պարզապես նոր, ավելի համարձակ արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ մոսկովյան այցից հետո հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը ևս վերոնշյալի վառ վկայությունն է։
«Մեր շատ հայրենակիցներ ուրախանում են, որ ապաշրջափակում է լինելու և այլն․ իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, եթե հարթված լինեին մեր հարաբերությունները, ապա ապաշրջափակումը շատ լավ է, բայց այս իրականության մեջ, երբ ռազմական հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը ընդլայնելու է նաև իրենց և՛ տնտեսական, և՛ նաև ժողովրդավարական հարձակումը մեզ վրա, դա մտահոգիչ է։ Դրա շարունակությունն է Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը հոգեբանական ազդեցություն է և՛ մեզ վրա, և՛ տարածաշրջանի այլ երկրների, նաև Վրաստանի վրա, ՌԴ վրա․ նպատակը՝ անընդհատ տաք պահելն է զգացողությունը, որ իրենք ուժեք են, և այս իշխանությունների պարագայում մեր ձախողումների և նահանջի քաղաքականությունը անընդհատ լինելու է»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանը նաև հաստատեց, որ Շուշիում ինքը եղել է Արգիշտի Քյարամյանի հետ։
«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում՝ Շուշիում ինքը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել։ Ավելին, այս կամ այն հատվածում ջոկատերի տեղաբաշխման, խնդիրների առաջադրման աշխատանքներ է տարել։ Նոյեմբերի 7-ին իմ մեքենայով՝ ինքը խնդրել է, ես իրեն տեղափոխել եմ Երևան»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․