Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միայն պարգևատումների համակարգը խոսում է այն մասին, որ առանց հաջողությունների մարդիկ պարգևատրումներ էին անում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը «Ձայն հայրենյաց» նախաձեռնության՝ Գյումրիում տեղի ունեցած հավաքի ժամանակ։
«Պարգևատրումների համակարգը նման է շքանշան տալուն․ ամեն ամիս ինքդ քեզ ներկայացնես շքանշանի, դա ոչ միայն սխալ է, այլև բարոյականությունից դուրս է։ Կառավարման համակարգում, որտեղ ոչ մի հաջողություն չկա, ոչ մեկը իրավունք չունի այդ պարգևավճարները ստանալու»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նկատեց, որ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության ստեղծումը ինքնանպատակ չէր, քանի որ հայ մտավորականությունը այն ուժն է, որը մեր պատմության շարունակականությունն է ապահովում, տիրապետում է մեր պատմությանը, մշակույթին, ռազմական արվեստին, բոլոր ուղղություններին։
«Քանի որ ես գտնվում եմ Գյումրիում, կրկնեմ իմ խոսքը՝ վերաբերող մեր միասնականությանը, որ մենք դժվար իրավիճակներում կարողացել ենք մեկս մյուսին սատար կանգնել։ Երբ Արցախում պատերազմ էր, դեռևս 1992-94 թթ Շիրակի կամավորները, թողնելով իրենց հարազատներին փլատակների տակ, Արցախում մարտնչում էին թշնամու դեմ և հակառակը։ Այս հոգեբանական և նաև գործունեության տարբեր ուղղությունների՝ այս դժվար իրավիճակից դուրս գալու պայմանը միասնականությունն է»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Պետական կառավարման համակարգում կարող են հաջողության հասնել այն մարդիկ, ովքեր փորձառու են և տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարմանը՝ նշեց նա։
«Իշխանափոխությունից հետո մենք բոլորս կարծում էինք, որ կգան ուժեր, ովքեր, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և թերությունները, կկառուցեն մեր առաջընթացը։ Իշխանության եկան մարդիկ, որ 2018 թ-ին հուսադրող էին, այնինչ հետագա հետևությունների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ այդ մարդկանց թվացել է, թե միայն պաշտոնների զբաղեցումն է կարևորը, մնացած գործը հալած յուղի նման գնալու է առաջ։ Այնինչ, կառավարման համակարգով անցածները գիտեն, որ զոր ու գիշեր աշխատել է պետք հաջողություններ ունենալու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ այս 30 տարվա պատմությունը նախկին բոլոր ժամանակահատվածներից տարբերվում է նրանով, որ կառուցել ենք պետություն և լավ թե վատ առաջ էինք ընթանում։ Այս ձեռքբերումները, ըստ նրա, պետք է զարգանային, բայց բոլոր հաջողությունները վերացվեցին։
Մանրամասն՝ տեսանյութում․