Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը դեռևս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձևաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում: Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում առկա անորոշությունից, փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել և վիճակը հնարավորինս փրկել: Մասնավորաբար, մեր հավաստի տեղեկություններով, իշխանությունները ոչ միայն կողմնորոշվել են կենտրոնական շտաբի հարցում, այլև հստակ աշխատանքային բաժանումներ են իրականացնում մարզերում գործունեություն ծավալելու համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղերում մարզային իշխանություններից զատ պատասխանատուներ են նշանակվում «հանրապետական մասշտաբի» բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք արմատներով, ծնունդով տվյալ մարզից են: Վերջիններս արդեն ակտիվորեն թիմեր են ձևավորում, աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ձայն բերողների» հետ: Ընդ որում, այս պահին շատ մեծ դժվարությամբ են հասնում արդյունքի, այն էլ միայն այն բանի հաշվին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը դեռևս հստակ չեն կողմնորոշվել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: